Հուշարձան Սպիտակ Բիմին
Հուշարձան Սպիտակ Բիմ Սև Ականջին | |
---|---|
Սպիտակ Բիմ Սև Ականջը | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Քաղաք | Վորոնեժ |
Բնակավայր | Վորոնեժ |
Monuments to Bim in Voronezh Վիքիպահեստում |
Հուշարձան Սպիտակ Բիմ Սև Ականջին (ռուս.՝ Памятник Белому Биму), հուշարձան՝ նվիրված Սպիտակ Բիմ Սև Ականջ շանը՝ Գավրիլա Նիկոլաևիչ Տրեոպոլսկու պատմվածքի հերոսին։ Տեղադրված է Վորոնեժում, Վորոնեժի «Շուտ» տիկնիկային թատրոնի դիմացի հրապարակում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շանը նվիրված հուշարձանը պատրաստված է չժանգոտող մետաղից և բերված է իրական չափերի[1]։ Աջ ականջը և մի թաթը պատրաստված է բրոնզից։ Շունը նստած է հենց հողի վրա և համբերատար սպասում է իր տիրոջ վերադարձին։ Վզկապին փորագրված է իր անունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիմի հուշարձանի հեղինակներն են վորոնեժյան հայտնի քանդակագործներ Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիրներ Էլզա Պակը և Իվան Դիկոնիչը[2]։ Հուշարձան տեղադրելու միտքը ծագել է 1980-ական թվականների կեսերին։ Քանդակագործները սկսել են աշխատել հուշարձանի վրա 1985 թվականին և կառուցել են այն իրենց միջոցներով։ Շան մարմինը ձուլվել է Պենզայում։ Պատմվածքի հեղինակը խորհուրդներ է տվել քանդակագործներին հուշարձանի պատրաստման համար, սակայն չի ապրել մինչև դրա տեղադրումը։ Հուշարձանը տեղակայվել է Վորոնեժի հեղափոխության պողոտայում, Շուտ տիկնիկային թատրոնի դիմաց, 1998 թվականին[1]։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1998 թվականի սեպտեմբերի 5-ին քաղաքի տոնի ժամանակ։ 2009 թվականի օգոստոսին հուշարձանը ներկայացվել է Վորոնեժի ոչ պաշտոնական խորհրդանշանի կոչման մրցույթին։ Քվեարկության արդյունքում այդ կոչմանն արժանացել է Պետրոս Առաջինին նվիրված հուշարձանը[3]։ Սպիտակ Բիմի արձանը գրավել է երրորդ տեղը։ 2010 թվականի նոյեմբերի 28-ին «Սպիտակ Բիմ Սև Ականջ» պատմվածքի հեղինակ Գ. Ն. Տրոեպոլսկու 105-ամյակի առթիվ հուշարձանի մոտ ցուցադրվել է «Գրքի էջերից փախած Բիմը» թատերական ներկայացումը[4]։ 2011 թվականի ապրիլի 23-ին արձանի մոտ տեղի է ունեցել «Ռուսաստանն առանց բռնության» երրորդ համառուսական ակցիան[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Кононов, 2005, էջ 131—132
- ↑ «Памятник Белому Биму Чёрное Ухо в Воронеже. Основное описание». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Неофициальным символом Воронежа «утвержден» памятник Петру Первому». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Юбилей Гавриила Троепольского//Информационный журнал «Parere.ru»
- ↑ «В Воронеже пройдет акция «Россия без жестокости»//ИА «Воронеж-Медиа»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кононов В. И. Воронеж: история города в памятниках и мемориальных досках. — Историко-краеведческое издание. — Воронеж: Центр духовного возрождения Чернозёмного края, 2005. — 352 с. — ISBN 5-900-270-72-6